Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կրկին անձնավորված կառավարման նշաններ են․ որքանով է իրատեսական վարչապետի տեսլականը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչև 2050թ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որն արդեն քաղաքական, մասնագիտական  շրջանակներում դարձել է ակտիվորեն քննարկվող թեմա՝ բավականին տարակարծիք ընկալումներով:

Որքանո՞վ է իրատեսական վարչապետի տեսլականը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին պատմաբան Զոհրաբ Գևորգյանը, կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը և ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը:

Սերոբ Անտինյանի դիտարկմամբ՝ նման դիսկուրսի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, նույնիսկ ուշացած է: «Եթե հեղափոխությունը նկատի ունենանք որպես նոր մեկնարկ պետության և հասարակության, ինչպես նաև արժեքային կողմնորոշիչների համար, ապա արդեն իսկ հասունացել էր ուղենիշները նշելու պահը»,- նշեց կառավարման հարցերի փորձագետը:

«Այս փաստաթուղթը գրված է կյանքի կոչվելու համար: Պետք է հասկանալի լինի՝ նպատակները ֆիքսվել են ապրիորի՞, թե՞ կոնկրետ ժամանակահատվածում պետք է իրագործվեն: Խնդիրն այն է, որ ռազմավարությունների առումով ունենք մեծ բաց»,-նշեց Սերոբ Անտինյանը:

Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ՝ մինչև 2050թ. տեսլականը վատը չէր: «Այո՛, մեզ պետք է բնակչություն, եթե ուզում ենք այս տարածաշրջանում մնալ որպես անկախ պետություն: Բայց հարց է՝ արդյո՞ք մենք ունենք 5 միլիոն դառնալու հնարավորություն, բնակա՞ն, թե՞ մեխանիկական ճանապարհով պետք է լուծում տանք այդ հարցին: Բնական աճի տեմպերը գնալով նվազում են, և ըստ կանխատեսումների՝ 2025թ. հետո մահվան թվերը կգերազանցեն ծնունդների թվին: Ե՛վ մեխանիկական, և՛ բնական աճի տարբերակները պետք է իրականացվեն»,- նշեց Արտակ Մարկոսյանը՝ հավելելով, որ այդ առումով անհրաժեշտ է վերլուծություններ և կախատեսումներ անել:

Զոհրաբ Գևորգյանի դիտարկմամբ՝ մեր իրականությունը տնտեսական տրանսֆորմացիաների չի ենթարկվել, և մեր հասարակությունը դեռևս ունակ չէ ընկալելու տնտեսական ուղերձները:

«Ես չեմ տեսնում կառավարության ոճայնություն: Երբ որ ուղերձները գալիս են մի կետից, նորից կառավարումը ընկալվում է որպես բուրգային կառավարում: Ինչքան էլ ասեն հեղափոխություն, միևնույն է, պատմական տեսանկյունից նորից  անձնավորված կառավարման նշաններ կան. դա կարող է հասարակության մեջ ենթագիտակցորեն հետընթացայնության ընկալում առաջացնել»,- ընդգծեց Զոհրաբ Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում