Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կարևոր շնորհավորանք ու նոր հնարավորություն Հայաստանի համար. Եթե Սաուդյան Արաբիան մեր հանդեպ այդ քայլն արել է՝ տասն անգամ չափել, նոր կտրել է

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը:

 «Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,- մասնավորապես ասվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդի ուղերձում:

https://alikonline.ir/media/k2/items/cache/ac16aa58ccfc349d9fe7e6b086db6162_L.jpg

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարևորում է  այս շնորհավորանքը՝ հիշեցնելով, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը Անկախության օրվա առթիվ Սաուդյան Արաբիայից շնորհավորանք է ստանում:

«Սա շատ կարևոր քաղաքական իրադարձություն է։ Եթե մենք նայենք ընդհանուր մերձավորարևելյան քաղաքական խճանկարը, սա մեզ համար հատկանշական է  ընդհանուր քաղաքական իրադարձությունների շրջանակի մեջ։ Ես նկատի ունեմ այն փոփոխությունները, որ այսօր կատարվում են Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Սա նաև Սաուդյան Արաբիայի կողմից ձեռնարկվելիք աշխարհաքաղաքական քայլ է։ Եթե նա Հայաստանի նկատմամբ նման քայլի է դիմում, ուրեմն տասն անգամ չափել, նոր է կտրել։ Արաբները շատ լավ գիտեն, որ Հայաստանն Իրանի հետ բարեկամ երկիր է, իսկ Սաուդյան Արաբիան Իրանի հետ թշնամական կամ ոչ բարեկամական հարաբերություններ ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանն ընդգծեց՝ Հայաստանը պետք է հաջորդ քայլն անի. «Պետք է փորձենք հասնել այն նպատակակետին, որը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Եթե Պակիստանի հետ հարաբերությունները շատ խոր թունելի մեջ են, և հազիվ թե մենք մոտ ժամանակներս ունենանք քաղաքական տեղաշարժեր, Սաուդյան  Արաբիայի հետ կա լավ շանս, ու մենք անպայման պետք է ներգրավվենք այդ քաղաքական շահերի մեջ։ Հիմա պետք է անենք ամեն հնարավոր բան՝ ընդառաջ գնալու այդ քաղաքական քայլին, ու նաև փորձենք օգտագործել մյուս արաբական երկրների հետ մեր ունեցած կապերը, որոնք կարող են նպաստել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացմանը»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չբացառեց, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ քայլեր ձեռնարկելն ու հարաբերություններ կարգավորելը կարող են խնդիրներ առաջացնել Հայաստան-Իրան հարաբերություններում. «Բեկումնային քաղաքականություն է տարվում Իսրայելի ու արաբական երկրների միջև։ Իրենք երկու պետության հետ ունեին նորմալ հարաբերություններ՝ Եգիպտոս ու Հորդանան, երրորդը կարող է  լինել Սաուդյան Արաբիան»։

Նավասարդյանը պատահական չի համարում այս ուղղությամբ նաև ամերիկյան քաղաքականությունը. «Թրամփն ամեն ինչ անում է, որ նախընտրական այս շրջանում ձեռք բերի դիվիդենդներ՝ առաջին հերթին հենց Իսրայելի հաշվին, որ հետո հանդես գա որպես արաբական աշխարհում բոլորովին նոր քաղաքականության հիմնադիր։ Սա շատ հեռուն գնացող աշխարհաքաղաքական երևույթ է, ու մենք պետք է անպայմանորեն աշխատենք մտնել այդ «ծրարի» մեջ՝ նկատի ունենալով մեր ազգային, պետական շահերը։ Հիմա կարծես որոշակի քայլեր են արվում՝ մասնավորապես տավուշյան իրադարձություններից հետո։ Նկատի ունեմ այն հայտարարությունները, որ արվում են  ռազմաքաղաքական ուղղությամբ։ Հայաստանը կարող է լինել ոչ միայն տարածաշրջանային կարևորության երկիր, այլ նաև որոշակի շահեր հետապնդել Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում։ Միջերկրական ծովում ևս կարևոր զարգացումներ են ընթանում, ուստի Հայաստանը պետք է հրաժարվի ժամանակին ունեցած կրավորական, պասիվ քաղաքականությունից ու ակտիվ դիվանագիտական քայլերի դիմի, որպեսզի հակաթուրքական բլոկի մաս կազմի»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, Իսրայելի ու արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում, նպատակ ունի ձևավորելու նոր սունիական ճակատ՝ ընդդեմ շիական ճակատի. «Մենք պետք է բոլոր գործողություններն ու քայլերը հաշվարկենք, որպեսզի չսխալվենք։ Եթե մենք վաղը Սաուդյան Արաբիայի հետ հաջորդ քայլն անենք, լավ կլինի, որ այդ հարցերի շուրջ Իրանի հետ ընդհանուր եզրեր գտնենք մեր քաղաքական մտորումների մեջ։ Իսրայելի հետ մեր հարաբերությունների համատեքստում Իրանից կան դժգոհություններ, ու հիմա մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Սաուդյան Արաբիայի դեպքում դա չկրկնվի։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե մենք Սաուդյան Արաբիայի հետ չպետք է շարունակենք այն սպասվելիք հնարավոր զարգացումները, որոնք միայն օգուտ կբերեն մեր պետականությանն ու ազգային շահերին»։

Դիտարկմանը, թե Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև լարվածությունը կարո՞ղ է  օգնող գործոն լինել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանրապես հիմա մի բոլորովին նոր տեսություն է առաջ գալիս։ Այսօր ամենավտանգավոր ու ամենաագրեսիվ պետությունը Թուրքիան է, այնտեղից են գալիս բոլոր վտանգները։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Նույն արաբները, արաբական այն պետությունները, որոնք ինչ-որ կրոնական ու քաղաքական խնդիրներ ունեն Իրանի հետ, պետք է կարողանան գալ այնպիսի մտորումների եզրահանգման, որ այստեղ վտանգ է ներկայացնում Թուրքիան, ոչ թե Իրանը։ Իրանն անգամ եթե ունենա միջուկային զենք, դա չի օգտագործի Իսրայելի դեմ։ Իսկ Թուրքիան եթե վաղը դառնա միջուկային տերություն, իսկ դրա վտանգը կա, այստեղ  կարող են այնպիսի անակնկալներ լինել, որ մենք կարող ենք «ոռնալ»։ Թուրքիան համառորեն գնում է հենց դրան։ Հիմա մի այնպիսի հետաքրքիր, լարված ու խոստումնալից փուլ է, որ եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել ու ճկուն լինել, կարող ենք հասնել շատ լավ արդյունքի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում