Թիմի ներսում նման քննարկումներ չեն եղել. Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշտըոնավարել որպես Լոռու մարզպետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ինքը կարող է վայր դնել մանդատը և նշանակվել Լոռու մարզպետ:
«Կընդունեմ նման առաջարկ, թե ոչ, կախված է տվյալ պահին մեր առաջնահերություններից: Եթե գտնենք, որ որևէ առաջարկ, ոչ միայն Լոռու մարզպետի հետ կապված, ներթիմային առաջնահերթություններից ելնելով պետք է տեղափոխվեմ այս կամ այն տեղ, բնականաբար, քննարկումներից հետո թիմային որոշում կկայացնենք»,-ասաց նա: