Լուրեր
Երկու շաբաթից հնարավոր է ունենանք կորոնավիրուսի դեպքերի աճ
  • 22:15
  • 2020-09-22
  • Դիտումներ՝ *

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 115-ով՝ հասնելով 47 հազար 667-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 39-ով և հասել 42 հազար 676-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 825 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 266 հազար 66-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 938-ի, ևս 288 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանի հետ:

  • Դիտումներ՝ *