Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի մինչեւ 2050 թվական զարգացման ռազմավարությունը, դրա մանրամասները։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ռազմավարական նպատակների հասնելու կարեւորագույն պայմանի` համազգային կոնսենսուսի մասին, որ պետք է լիներ պայմանական վեց կետերի շուրջ: Մեծ հաշվով, կոնսենսուսն այն մասին էր, որ պետք է փոխել Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական կյանքի որակը եւ մշակույթը, առանց որի հազիվ թե հնարավոր լինի իրականացնել 2050 թվական տանող որեւէ հավակնոտ նպատակ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Աղասի Մարգարյանի և «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի հետ: