Լուրեր
Եթե դու չունես պլանավորված ապագա, որևէ տեսակի քամի քեզ համար չի կարող լինել համընթաց․ Արտակ Մանուկյան
  • 10:00
  • 2020-09-23
  • Դիտումներ՝ *

Հնարավորինս երկարաժամկետ դիապազոնով ռազմավարությունների մշակումը ունի նաև արժեքային բաղադրիչ. այսինքն որոնք են մեր հիմնական գերակայությունները, որոնք ամեն տարվա բյուջետային ծախսերով կամ կառավարության վարած բյուջետային քաղաքականությամբ մեզ պետք է մոտեցնեն այդ ռազմավարական նպատակներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Կոպիտ ասած, եթե դու չունես պլանավորված ապագա, որևէ տեսակի քամի քեզ համար չի կարող լինել հանդիպակաց: Այսինքն դու պետք է ունենաս որոշակի վեկտոր, որոնք իրականացնում ես քո գերակայությունները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ նշված է, որ այդ ժամանակ ՀՀ-ում միջին աշխատավարձը պետք է լինի ներկայիս աշխատավարձի առնվազն 7-ապատիկը, պատգամավորն ասաց. «Մենք պետք է ոչ այնքան ֆիքսվենք այդ թվի վրա, այլ նրա վրա, թե ինչ ջանքեր ենքգործադրում, որ այդ ուղղությամբ ամեն տարի այդ նպատակներին մոտենալու համար»:

  • Դիտումներ՝ *