Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Խժռելու «արվեստը»

Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակը իսկապես մեծ ցնծություն առաջացրեց հայ հասարակության շրջանում: Այդ ոգևորություններին ականատես լինելիս է, որ հասկանում ես ներկայումս սպորտի ուժն ու պատկերացնում, թե այն ինչպես կարող է փոխել հասարակական հոգեբանությունը, ինչ լիցքեր կարող է տալ և ինչ հանրային ձեռքբերումների խթան կարող է հանդիսանալ, եթե ճիշտ ուղղես այդ էներգիան ու փորձես այն ծառայեցնել հասարակական և պետական կարևոր խնդիրների լուծմանը:

Սակայն բավական էր հայ շախմատիստները հասնեին Երևան, և այդ ցնծության ներքին բովանդակությունը պայթեց փուչիկի պես. պայթեցնողը բնականաբար Հայաստանի իշխանությունն էր, որը «բարձր» մակարդակով կազմակերպել էր շախմատիստների դիմավորումը: Նախ Ազատության հրապարակում կազմակերպված անճաշակ ու անբովանդակ համերգային միջոցառման «շնորհիվ» հիանալի և փայլուն հաղթանակը սկսեցին վերածել նշանդրեքի, իսկ հետո էլ, ինչպես հայտնի դարձավ «Հայկական ժամանակ»-ի հրապարակումից, շախմատիստներին թողեցին քեֆի «բորդյուրին», այն բանից հետո, երբ կենտրոնական ուշադրության գոտուց հեռացել են շախմատի ֆեդերացիայի նախագահ ու փոխնախագահ Սերժ և Տիգրան Սարգսյանները:

Ինչպես 2008 թվականին, այս անգամ էլ մեր շախմատային հիանալի թիմի անդամները ստիպված են եղել իրենց դափնեպսակներով հանդերձ մի կերպ տեղավորվել և տուն գնալ տաքսիներով: Այսինքն, շախմատային պերճանքին հաջորդեց այն գավառական թշվառությունը, որ Հայաստանում հաստատել է իշխող համակարգը բոլոր առումներով՝ քաղաքականությունից մինչև մշակույթ, ինչը շախմատը ինտելեկտուալ խաղի մակարդակից կարող է մի քանի ժամում հասցնել մինչև նշանդրեքի կամ բանակի քեֆի աստիճանի, իսկ շախմատիստներին էլ դարձնել այդ քեֆի համար գյուղից քաղաք եկած ազգականներ, որոնց մասին քեֆի կեսից արդեն ոչ ոք ոչինչ չի հիշում:

Ցավալի է իհարկե, ու նույնիսկ ողբերգական, որովհետև ամեն տեսակի հաղթանակներ մսխելու և վարկաբեկելու կարողությունը մեզանում հասել է կառավարման արվեստի մակարդակի, կամ կառավարման արվեստը մեզանում հասցվել է հաղթանակներ խժռելու մակարդակի: Դրանցից քամում են իշխանական գովազդը, ու քամվածը գցում մի կողմ, մինչև լինեն գովազդային ուրիշ առիթներ:

Դրա փայլուն օրինակն էլ հենց այն է, որ 2008 թվականին մարզահամերգային համալիրում շախմատի Հայաստանի օլիմպիական չեմպիոն հավաքականի նույն տղաներին մեծարելուց հետո նրանց մասին քեֆի վերջում էլի մոռացան՝ ցույց տալով, որ իրականում ուշադրության կենտրոնում նրանք չեն, այլ իշխանությունը, Սերժ Սարգսյանը: Եվ փաստորեն այդ խայտառակ իրողությունից դաս չի քաղվել, հետևություն չի արվել, ու պատմությունը կրկնվում է երեք տարի անց:

Չնայած, դատելով օրինակ արտագաղթի հանդեպ իշխանության տրամաբանությունից, թե ի՞նչ է եղել որ՝ հիմա էլ գնում են այնքան, ինչքան առաջ, շախմատիստների հետ պատահածը, իշխանության դիտանկյունից, դառնում է միանգամայն հասկանալի՝ ի՞նչ է եղել որ, առաջել էին տաքսիով տուն գնում, հիմա էլ թող գնան:

Խնդիրն իհարկե տաքսին կամ կառքը չէ, խնդիրը վերաբերմունքն է, որ նման իրավիճակներում դառնում է շատ ավելի ցցուն և մեծարման անվան տակ պարզապես արժեզրկում է հաղթանակներն ու հաղթողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում