«Հիվանդի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք հագուստով չենք զբաղվում. դա մեր պրոֆիլը չէ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կվերադարձնեն արդյոք Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որ եղել է նրա հագին թունավորման օրը՝ գրում է tvrain.ru-ը:
Պեսկովը նաև ասե է, որ Կրեմլը անհրաժեշտ է համարում հասկանալ` արդյոք նրանք միտումնավոր փորձում են թաքցնել ապացույցները` արտահանելով այն արտասահման: Նա, հավանաբար, նկատի է ունեցել FBK-ի աշխատակիցներին, որոնք Նավալնիի հոսպիտալացումից հետո նրա սենյակից վերցրել են բոլոր այն իրերը, որոնք կարող էին անհրաժեշտ լինել հետաքննության համար: Առգրավված շշերից մեկի վրա երեք լաբորատորիաներ հայտնաբերել են «Նովիչոկ» թույնի հետքեր: