Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Անկախության տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել երկրի սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կծառայեն երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշել է Ուզբեկստանի նախագահը:
Նա նախագահ Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: