Ալիևի վերջին հայտարարությունները առհասարակ խոսում են ծանր հոգեբանական և քաղաքական փակուղու մեջ լինելու մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Նրա տարբեր ոչ համակարգված հայտարարությունները Հայաստանին վերաբերող տարբեր կլորտներում, տարբեր խաղացողներին և տարբեր երկրներին տարատեսակ ուղերձներ ուղարկելու այդ ձևաչափը, որը ինքը որդեգրել է, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, որը երկար տարիներ հիմնված է եղել Հայաստանին տարբեր պայմաններ առաջադրելու և տարբեր զիջումների դիմաց խաղաղություն տալու կոնցեպտի վրա, ձախողվել է ՀՀ արտաքին նոր քաղաքականության և շատ հետուղական, տրմաբանական մոտեցումների շնորհիվ, որոնք առհասարակ փոխել են խաղի կանոնները և նոր պարադիգմի առաջ են կանգնեցրել Ադրբեջանի իշխանություններին»,-ասաց նա: