Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Հայկական ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. տեսչական մարմնի ստուգման արդյունքները

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում, որի արդյունքներով փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: Տեսչական մարմինը ստուգումները իրականացրել է՝ հաշվի առնելով ՀՀ-ում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգությունը, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս մասին հաղորդագրություն է տարածել.

«Օրեր առաջ հանրապետության որոշ շրջաններում գրանցված սպիրտային թունավորման դեպքերի և դրա արդյունքում առաջացած այն մտահոգության հետևանքով, որ հնարավոր է թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտը օգտագործված լինի նաև ալկոգելերում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ Քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ստուգումներ սկսեց ալկոգելի շուկայում: Մասնավորապես, Տեսչական մարմնի ջանքերով նախապես վաճառքից հանվեցին մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության ենթարկվեցին այդ խմբաքանակներից վերցված փորձանմուշները:

Փորձաքննության արդյուքները ցույց տվեցին, որ վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և փորձաքննության ենթարկված ալկոգելերը չեն պարունակում մեթիլ սպիրտ կամ մարդու կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր:

Հարկ ենք համարում նաև անդրադառնալ լրատվական դաշտում առաջացած աղմուկին՝ կապված թունավոր նյութերով պատրաստված ալկոգելերի տարածման մասին տեղեկությունների հետ:

Նախ՝ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բ.գ. դոկտոր, պրոֆ. Իրինա Մալխասյանի կողմից հնչել էր միտք, որտեղ հարգարժան պրոֆեսորը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր վաճառվող ալկոգելերում մարդու կյանքի ու առողջության համար վտանգավոր նյութերի առկայության հնարավորությունը, ինչը մի շարք այլ լրատվամիջոցներ ներկայացրել էին աղավաղված ձևով, անուղղակիորեն նշելով, թե Ի. Մալխասյանը հայտնել է թունավոր նյութերով ալկոգելեր պատրաստված լինելու փաստի մասին: Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան, Ի. Մալխասյանը հերքել է իր կողմից նման միտք արտահայտելու մասին տեղեկությունները և ևս մեկ անգամ հաստատել իր այն ձևակերպումը, որն առկա է իր ուղիղ խոսքն արտահայտող տեսանյութում:

Տեղեկատվական շփոթ է առաջացել նաև խնդրո առարկա լրատվական նյութի այն հատվածում, երբ գործով կալանավորված անձի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը նաև նախկինում է ձեռք բերել սպիրտ և օգտագործել ալկոգելի պատրաստման մեջ, մինչդեռ նյութի հեղինակը թունավոր սպիրտով ալկոգել պատրաստված լինելու հավանականությունը ներկայացնում է որպես կայացած փաստ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում