ԱՄՆ-ի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցին հասանելի է դարձել ռուսաստանյան բանկերում, հիմնականում 2008-2016 թվականներին, կատարված դոլարային փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը: Նման եզրահանգման է եկել RBC պարբերականը՝ ուսումնասիրելով ավելի վաղ BuzzFeed կայքի կողմից հրապարակված զանգվածային արտահոսքի տվյալները:
Ինչպես նշվում է, համացանցում հայտնված տվյալների բազայում եղել է 3810 գործարք, որի կողմերից մեկը ռուսական բանկն էր: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ռուսական բանկը միջոցներ է փոխանցել կամ ստացել դրանք:
Գործարքների ընդհանուր թվի 5%-ը (189) կազմել են մի ռուսական բանկից մյուսին դրամական փոխանցումները: