Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Ապրիլյան պատերազմից հետո Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ հող հանձնողին կգյուլլի, այսօր պետք է ողջուներ Փաշինյանի կեցվածքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ ը։

– Պարոն Աթանեսյան, ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն առ այն, թե Հայաստանն է տապալել բանակցությունները։ Արդյոք կարծում եք, որ նման հայտարարություն արվում է, որպեսզի առաջիկայում  պատերազմ սանձազերծի ու դրա պատասխանատվությունը դնի հայկական կողմի վրա՞։

– Ներկա փուլում Ադրբեջանում անկանխատեսելի տարաձայնություններ են, իշխող վերնախավը բաժանված է մի քանի խմբավորումների, նրանց միջև մրցակցությունն ակնհայտ է։ Արդեն իսկ բաց խոսվում է իշխանությունը Մեհրիբան Ալիևային փոխանցելու աննպատակահարմարության մասին։ Զինվորական վերնախավի նկատմամբ տարվում է պետական մակարդակով հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ ԶՈՒ-երի Գլխավոր շտաբի պետի հասցեին սոցիալական ցանցերն ու որոշ լրատվամիջոցներ հեղեղված են մեղադրանքներով։ Այս իրավիճակում, կարծում եմ, Ադրբեջանի նախագահի որևէ  հայտարարություն չպետք է լուրջ ընդունել, որովհետև նա այսօր փաստորեն իր երկրի ներքին իրավիճակին ամբողջությամբ չի տիրապետում։ Որքանով ես եմ հասկանում՝ փորձում է պատերազմի սպառնալիքի շուրջ իշխող վերնախավին ինչ-որ ներքին կոնսոլիդացիայի  բերել, որպեսզի կարողանա տիրապետել իրավիճակին։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ալիևին այս հարցի շուրջ «ձայնակցում են» Հայաստանի և Արցախի ընդդիմադիրները։ Նկատի ունեմ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արցախի ԱԽ նախկին քարտուղար Բալասանյանի հայտարարություններն առ այն, թե ՀՀ իշխանությունները բանակցությունները փակուղի են մտցրել։

– Պետք է մի փոքր էքսկուրս կատարել անցյալին։ Երբ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում կարգավորման թեմայով քննարկումներ էր անցկացնում, lragir.am-ը, հղում անելով Ստեփանակերտի իր աղբյուրներին, գրեց, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը այդ քննարկման ժամանակ դուռը շրխկացրել է ու հայտարարել, որ հող հանձնողին կգյուլլի։ Այսօր Վիտալի Բալասանյանը վարչապետ  Փաշինյանին փաստորեն մեղադրում է բանակցությունները տապալելու մեջ։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականին ստանձնելով վարչապետի պաշտոնը, պետք է հավատարիմ մնար բանակցային այն տրամաբանությանը, որ եղել է մինչ այդ։ Դա հայտնի «Մադրիդյան սկզբունքներն են», դրա մոդիֆիկացված տարբերակները։ Այսօր փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը՝ դիվանագիտական ձևակերպմամբ, իսկ Արցախը մի քիչ ավելի խիստ տոնով ասում է, որ «Մադրիդյան սկզբունքները» ընդունելի չեն։ Այսինքն՝ կարգավորումն ըստ «Մադրիդյան սկզբունքների», որը ենթադրում է տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ու անորոշ ժամկետով հետաձգված հանրաքվե, հայկական կողմերը չեն ընդունում։ Հիմա եթե 2016 թվականի բանակցային տրամաբանությանը դեմ էր, այսօր Վիտալի Բալասանյանը պետք է ողջունի Հայաստանի այս դիրքորոշումը։ Պարզապես զարմանալի է, թե այսօր ինչի համար է նա քննադատում գործող իշխանությանը։ Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Մնացած բոլոր հարցերում կարելի է իշխանություններին քննադատել՝ ներդրումներ չկան, համավարակի դեմ պայքարն արդյունավետ չէ, ԿԳՄՍ նախարարն իր տեղում չէ։ Սրանք օրախնդիր հարցեր են, որոնց վրա ես չեմ ուզում ծանրանալ։ Բուն բանակցային գործընթացի, արտաքին քաղաքականության վերաբերյալ քննադատությունը՝ այն, ինչ հնչել է Եռաբլուրում, տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նորից եմ կրկնում՝ եթե 2016 թվականին դուք դեմ էիք այն կարգավորմանը, որն առաջարկում էր ՀՀ նախագահը, ապա այսօր պետք է ողջունեք Նիկոլ Փաշինյանի կեցվածքը։ Եթե չեք ողջունում, ուրեմն կողմ եք, որ բանակցություններն ընթանան այն տրամաբանությամբ, որով ընթանում էին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։

– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև մեղադրում է Արցախի այսօրվա  իշխանություններին ՀՀ ղեկավարությանը ենթարկվելու մեջ։ Արդյոք այդ բնույթի՞ են հարաբերությունները։

– Արցախի նախագահն այդ հարցին Հանրային հեռուստաընկերության եթերում սպառիչ պատասխան է տվել։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ՝ բացի մի հանգամանքից։ Եթե դուք նկատել եք՝ որոշակի ռուսաստանյան շրջանակներ ևս դեմ են Հայաստան-Արցախ միասնականությանը։ Նրանք ուզում են Հայաստանն ու Արցախը առանձին տեսնել, ընդ որում՝ այն շեշտադրմամբ, որ եթե Հայաստանը ընտրում է  զարգացման արևմտյան վեկտորը, ապա Արցախը պետք է լինի Ռուսաստանի բաստիոնը Հարավային Կովկասում։ Կարծում եմ՝ երկրորդ նախագահի քննադատությունը տեղավորվում է  ռուսաստանյան այդ քաղաքագիտական  որոշակի շրջանակների առաջարկած մոդելի մեջ։ Սա, մեղմ ասած, վտանգավոր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում