Ադրբեջանի նախագահը հերթական մեղադրանքներն է ուղղել հայկական կողմին: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է սադրանքների, և, որ Արցախում «ապօրինի» վերաբնակեցում է իրականացնում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Օռբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ: