Տարիներ շարունակ մարդիկ, ովքեր չեն պատկերացրել, թե ինչպես կարող է մեր պետությունն ունենալ զարգացման ռազմավարություն, կարծում եմ՝ կարելի է սպասել, որ նման արձագանք կտան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Հայաստանի զարգացման ռազմավարության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան»-ի մեկնաբանություններին։
«Կարծում եմ՝ իրենք հաղորդակցման բան են պլանավորում հանրության հետ։ Թող ներկայացնեն հանրությանը, որ իրենք չեն հավատում ո՛չ պլաններին պետության զարգացման համար, չեն հավատում, որ պետք է մարդիկ և ընդհանրապես հայ ժողովուրդն ունենա երազանք։ Թող ներկայացնեն»,-ասաց Լիլիթ Մակունցը։