Առաջին անգամ, ավելի քան 100 տարվա ընթացքում, արջը վերադարձել է Չեռնոբիլի գոտի, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով գոտու հետազոտող Սերգեյ Գաշչակին:
Նշվում է նաև, որ Չեռնոբիլում զգալիորեն աճել է գայլերի և լուսանների պոպուլյացիաները:
Փորձագետի կարծիքով, խոշոր գիշատչի վերադարձը կարող է պայմանավորված լինել այդ տարածքում մարդու, ինչպես նաև նրա գործունեության հետքերի բացակայությամբ: Գաշչակը նշել է, որ Ուկրաինայում ոչ մի այլ տեղ գայլերի այնքան մեծ կուտակում չկա, որքան Չեռնոբիլի գոտում, քանի որ մարդիկ հետապնդում են այդ կենդանիներին: