Լուրեր
ՍԴ դատավորների թեկնածուների հարցի շուրջ բանավեճ եղել է «Իմ քայլում». Համազասպ Դանիելյան
  • 13:35
  • 2020-09-22
  • Դիտումներ՝ *

Ընտրողների տարիքի շեմի հետ կապված փոփոխությունը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի շրջանակում է, քանի որ այդ տարիքը Սահմանադրությամբ է սահմանվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա մենք քննարկում ենք բոլոր այն բաղադրիչները, որոնք ուղղակիորեն կապված չեն սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքի հետ: Հետեւաբար խոսքը ընտրացուցակների, քարոզարշավի, հանձնաժողովների, ԱԺ ընտրակարգի մասին է»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *