Չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն ընդդիմադիր գործիչների մասին, տարբեր քրգործեր կան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքի թեմային՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ այդ ուժերին, իր կարծիքով, չի հաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել երկու պատճառով, սակայն հանրահավաքին գնահատական տալ չի կարող: «Ուզում են հանրահավաք անեն, թող անեն»: