Երկու տարի օրենսդիրում գտնվելով՝ որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով այսօր վայր դրեց իր մանդատը, քանի որ տեղափոխվում է գործադիր։
«Քաղաքական թիմը հավանություն է տվել դրան, և ես այժմ տեղափոխվում եմ գործադիր։ Տեղափոխվելում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,-նշեց Արմեն Փամբուխչյանը։