Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանի կոլեկտիվի պահանջն արդարացի է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կոլեկտիվն ասում է, դուք որպես օրինական կառավարություն ձեւավորել եք խորհուրդ, էդ խորհուրդն օրինական ընտրել է ռեկտորի (Դիանա գալոյան-խմբ), բայց անցել է երկու ամսից ավել, իսկ կառավարությունը նրան չի նշանակում ռեկտորի պաշտոնում: Դրա համար էլ կոլեկտիվը եկել է այստեղ եւ բողոքում է, որ բուհը չի կարող այսպես անորոշության մեջ ապրել: Իսկ այս տարի ընդունելության մեծ ծավալ ունեցանք, մեծ թվով մարդիկ ընդունվեցին: