Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում սոցաջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընդունելի է համարում «Մեկ պատուհանի» սկզբունքը: «Միասնական կառույցի դեպքում, սակայն, հաշմանդամը ինչպե՞ս է Ավանից գնալու քաղաքի մյուս ծայրը»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով` տարիներ շարունակ համակարգը եղել է կոռումպացված. «Մահացածները թոշակ էին ստանում, մասնակցում քվեարկությունների, 1 մլն վարկառուն էլ նպաստ էր ստանում»:
Զոհրաբյանը կարծում է, որ չպետք է այնուամենայնիվ հոնքը շտկելու փոխարեն աչքը հանել. «Ֆինանսների նախարարն էլ բազմաթիվ մտահոգություններ էր բարձրացնում այս համակարգի հետ կապված. հաշվարկեք ձեր հնարավորությունները, ռեսուրսները»:
Մանրամասն՝ տեսանյութում: