Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում սոցաջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
«Այսօր որպես ԱԺ պատգամավոր վերջին ելույթն եմ ունենում այս ամբիոնից»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը` հւշեցնելով, որ սեպտեմբերի 17-ին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու մասին:
Նա շնորհակալական խոսքեր հղեց ԱԺ 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին: «Բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ, սեր և համերաշխություն»,- ասաց Արմեն Փամբուխչյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: