«Օրբելի» կենտրոնի գլխավոր խմբագիր Միքայել Յալանուզյանի կարծիքով՝ Հայաստանի անկախացումը հետխորհրդային երկրներից գրեթե ոչնչով չի տարբերվել՝ բացառությամբ այն հանգամանքի, որ Հայաստանը այն ժամանակ գործող իրավական մեխանիզմներով կարողացավ անխոցելի դարձնել այդ գործընթացը։ Անդրադառնալով «Դոսյեի» հրապարակմանը, նշում է՝ դա մեծ հաշվով նորություն չի եղել, իրեն էլ չի հետաքրքրում, թե ովքեր են կեղծանունների տակ թաքնված գործակալները։ Յալանուզյանի կարծիքով՝ այս հրապարակումը չի կարող անդրադառնալ Հայաստանի պետականության առումով ինքնիշխանությանը, իսկ եթե կան հիմքեր, դրանով կզբաղվի իրավապահ մարմինը։