Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում սոցաջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հարց հնչեցնողները չեն մասնակցել մարտի 4-ի նիստին. այդ մտահոգությունները պետք է հնչեցվեին այն ժամանակ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Այս ծառայության ստեղծումը ուղիղ ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև չի լինելու շփում շահառուի և որոշում կայացնողի միջև»,- հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: