Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում սոցաջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ելույթում հայտարարեց. «Վատ ավանդույթ ունենք` մարդիկ հեռացվում են, և ամիսներ շարունակ ԺՊ-ներ են լինում, այդ պրակտիկան այստեղ է՞լ է գործելու»:
Պատգամավորը նաև ցանկացավ հստակեցնել. «Այսինքն` պետական համակարգում հունվարի 1-ից մենք ունենալու ենք մոտ 700 աշխատատեղի կորո՞ւստ: Այնպես չլինի, որ կառույցի աշխատողները վաղը դառնան այդ նույն կառույցի շահառուները»:
Մանրամասն՝ տեսանյութում: