Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Փաշինյանը նոր գործիք տվեց հանրությանը. Մեծ նպատակներ

Անկախության տոնի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը, որը ներառում է ներկայիս քաղաքական ղեկավարության փիլիսոփայական, գաղափարական, նաև աշխատանքային լայն պատկերացումները Հայաստանի զարգացման վերաբերյալ, նպատակները, մեգանպատակները, արժեքային ուղենիշներն ու կողմնորոշիչները: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը առավել մանրամասնությամբ հանրությանն է ներկայացրել այն բովանդակությունը, որ շոշափել էր դեռևս նախորդ տարի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած իր ելույթում: Մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը պարունակում է այն նպատակները, որ Փաշինյանը հռչակեց այդ ելույթում, և որոնք դարձան բուռն քննարկումների առարկա: Նա սեպտեմբերի 21-ին փաստացի կրկնել է դրանք, և կասկած չկա, որ բուռն և բազմաբնույթ արձագանքը լինելու է նաև այս դեպքում:

Երբ Հայաստանի ներկայիս, այսպես ասած, խիստ սուղ բազային վիճակից գնահատում ենք այդ մեգանպատակները՝ սկսած մինչև 2050 թվականը 5 միլիոն բնակչություն ունենալուց, մինչև Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեդալներ նվաճելը, ապա այդ նպատակները իսկապես թվում են անլուրջ, թվում են իրականությունից կտրված, պաթետիկ, դատարկ և այլն: Դրան զուգահեռ, այդ նպատակները նաև ասոցացվում են քաղաքական գործող մեծամասնության հետ ու քննարկվում կամ վերաբերմունքի արժանանում նաև այդ պրիզմայով: Օրինակ՝ շատ շրջանակներ, որոնք այսօր կարող են հեգնել 5 միլիոն բնակչության նպատակը՝ 2050-ի համատեքստում, դեմքի միանգամայն լուրջ արտահայտությամբ էին քննարկում 2040 թվականի համար 4 միլիոն բնակչություն ունենալու Սերժ Սարգսյանի նպատակադրումը, երբ նա դեռ նախագահի պաշտոնին էր: Իհարկե, իր հերթին պետք է դիտարկել և այն, որ այն ժամանակ էլ այսօր կառավարող մեծամասնության նպատակադրումները լրջորեն քննարկող և քննադատություններին հակադարձողներն էին անլուրջ կամ քննադատական վերաբերմունք դրսևորում Սերժ Սարգսյանի նպատակների հանդեպ: Այդ համատեքստը և իրողությունը վկայում է մի բան, որ Հայաստանի հանրությունը գոնե ազգային, պետական նպատակների, պետականության հեռանկարների հարցում ունի կոնսենսուսի գալու անհրաժեշտություն՝ անկախ քաղաքական հայացքների տարբերությունից և ընթացիկ անհամաձայնություններից, որովհետև ներքին պայքարը, անգամ ամենասուր պայքարը չպետք է լինի Հայաստանի, հայկական պետականության ապագայի, դրանից խլված ժամանակի ու էներգիայի հաշվին:

Վերջին հաշվով, ով էլ լինի մեգանպատակ հռչակողը, արդյոք մենք դե՞մ ենք այն նպատակներին, որոնք հռչակվում են: Կամ՝ արդյոք մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանն ունի դրանից պակասի անհրաժեշտություն ու հրամայական՝ գնահատելով ու հաշվի առնելով ներկայիս ռեգիոնալ ռազմաքաղաքական իրադրությունն ու նաև աշխարհաքաղաքական զարգացումներն ու միտումները: Այո, մենք որպես հանրություն, որպես ժողովուրդ կարող ենք ունենալ ամենատարբեր պատկերացումներ այդ նպատակները հռչակողների մասին, ունենալ նրանց հանդեպ ամենատարբեր վերաբերմունք, վստահել կամ չվստահել, մենք կարող ենք ունենալ այդ նպատակների և ամենատարբեր քաղաքական ուժերի հանդեպ մեր վերաբերմունքի հարաբերակցության տարբեր աստիճաններ, սակայն այդ ամենը պետք է ոչ թե հռչակվող նպատակները դարձնի մեր թիրախը, այլ մեր թիրախը դարձնի հայաստանյան քաղաքական ուժերին, իսկ նպատակները դարձնի նրանց վերահսկելու, կառավարելու, նրանցից հաշվետվություն պահանջելու կարևոր միջոց:

Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանել է, ապա այդ մեգանպատակներն ու նպատակները հանրությունը պետք է վերածի ոչ թե հեգնանքի, այլ Փաշինյանին ու նրա իշխանությունը վերահսկելու, պատասխանատվության տակ պահելու լրացուցիչ կարևոր գործիքի, միջոցի: Եթե հանրության որևէ խումբ չի վստահում Փաշինյանին, ապա պետք է նպատակները դիտարկել այլ ուժերի հանդեպ վերահսկողության և պատասխանատվության սահմանման միջոց և պահանջել ավելին՝ եթե նրանք էլ իրենց հերթին չեն վստահում կառավարող մեծամասնությանը:

Այստեղ է Հայաստանի համար կարևորագույն բանաձևերից և հրամայականներից մեկը՝ ապագան դարձնել ներկայիս քաղաքականությունը պատասխանատվության ենթարկելու առարկայական, ոչ վերացական միջոց: Կառավարող մեծամասնությունն իր ռազմավարությամբ անում է համարձակ քայլ՝ տալիս է այդ հնարավորությունը հանրությանը, հնարավորություն թե՛ իր, թե՛ մնացյալ քաղաքական դասի հանդեպ կիրառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում