Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ինչ է իրենից ներկայացնում «Ցելյեն»․ Որ դեպքում մեր չեմպիոնը հայտնի Եվրոպա լիգայի փլեյ –օֆում․․․

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։ Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում 0։1 հաշվով զիջել էր կիպրական «Օմոնիային»։ Հայտնվելով Եվրոպա լիգայում՝ երևանյան թիմը դրամատիկ պայքարում կրկին լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով առավելության էր հասել «Լյուքսեմբուրգի» չեմպիոն «Ֆոլա Էշի» նկատմամբ։ «Ցելյեյի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» դուրս կգա Եվրոպա լիգայի փելյ-օֆ, որտեղ խմբային փուլի ուղեգիը կվիճարկի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Փաստորեն, երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիան» լավ հնարավորություն ունի հայտնվելու պատմություն կերտելու և հայտնվելու Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Անցայլ տարի Եվրոպա լիգայի փլեյ-օֆում «Արարատ-Արմենիան» միայն հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ Մեկ տարի անց նույն «Արարատ-Արմենիան» ըստ էության ռևանշի հասավ Լյուքսեմբուրգի չեմպիոնի նկատմամբ։ Հանուն արդարության նշենք սակայն, որ «Արարատ-Արմենիան» «Ֆոլա Էշին» չհաղթելու իրավունք ուղղակի չուներ։ «Ֆոլա Էշում» հայտավորված 32 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմում է 1․78 միլիոն եվրո, մինչդեռ «Արարատ-Արմենիայում» հայտավորված 26 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը մոտ 6 միլիոն եվրո է։ Փաստորեն «Արարատ-Արմենիային» բաժին էր հասել որակական տեսանկյունից առնվազն 3 անգամ ավելի թույլ մրցակից։ Ունենալով բավականին ուժեղ կազմ՝ մեր չեմպիոնը հերթական անգամ չցուցադրեց այն ֆուտբոլը, որը սպասում էինք։ Հատկապես պաշտպանությունում բացերը չափից ավելի շատ էին։ Հենակետային գոտին էլ ըստ էության ամբողջովին բաց էր։

Ինչևէ, ի տարբերություն «Ֆոլա Էշի» «Ցելյեն» անհամեմատ ավելի բարդ մրցակից է։ Այս թիմը պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից, որտեղ սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության էր հասել Իռլանդիայի չեմպիոն «Դանդլոքի» նկատմամբ։ Որակավորման երրորդ փուլում սակայն «Ցելյեն» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել էր նորվեգական «Մյոլդեին» և հայտնվել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։ Սլովենիայի չեմպիոնի կազմում հայտավորված 26 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 7․85 միլիոն եվրո։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ «Արարատ-Արմենիային» բաժին է հասել հավասարազոր մրցակից։ «Ցելյեի» կազմում կան 8 լեգեոներներ, որոնցից 5-ը Բալկանյան երկրներից՝ Բոսնիա-Հերցեգովնիայից և Խորվաթիայից են։ Կարող ենք ասել, որ «Արարատ-Արմենիային» բաժին է հասել միջին մակարդակի տիպիկ բալկանյան ակումբ։ Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում համոզվել ենք, որ համեստ հնարավորություններով կարելի է լուրջ արդյունքներ գրանցել։ 10 միլիոնանոց «Օմոնիան», որին «Արարատ-Արմենիան» կարող էր հաղթել որակավորման երկրորդ փուլում մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով առավելության էր հասել Վարշավայի «Լեգիայի» նկատմամբ, որի ֆուտբոլիստների տրանսֆերային ընհանուր արժեքը 35 միլիոն եվրո է։ Արդեն որակավորման երրորդ փուլում կիպրական ակումբը 2։1 հաշվով հաղթել էր 45 միլիոն արժողությամբ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և ապահովել մասնակցելությունը Եվրոպա լիգայի խմբային մրցաշարում։

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում ամենամեծ անակնկալը մատուցեց հարևան Վրաստանի ներկայացուցիչ Թբիլիսիի «Լոկոմոտիվը»։ Վերջինս որակավորման երկրորդ փուլում 2։1 հաշվով հաղթեց ռուսական ֆուտբոլի գիգանտներից՝ Մոսկվայի «Դինամոյին» նվաճելով երրորդ փուլի ուղեգիր։ Ռուսական ակումբը միակ գնդակը խփել է հանդիպման 90-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածից։ Մոսկվայում «Դինամոյի» այս պարտությունը որակել են ամենախայտառակներից մեկը թիմի պատմության ընթացքում։ Բուքմեյքերները «Դինամոյի» հաղթանակի համար սահմանել էին ընդամենը 1․3 գործակից մինչ դեռ դաշտի տիրոջ կարգավիճակ ունեցող «Լոկոմոտիվի» հաղթանակը գնահատված էր 8․5 գործակցով։ Նշենք, որ «Դինամոյում» հայտավորված 24 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 60 միլիոն եվրո է, իսկ ահա «Լոկոմոտիվի» 26 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը՝ ընդամենը 3․8 միլիոն եվրո է։ Բերված օրինակները խոսում են այն մասին, որ «Արարատ-Արմենիայի» թե փլեյ-օֆում և թե Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելը միանմամայն իրատեսական է։ Այն, որ մեր չեմպիոն ունի մեծ ներուժ կարծում ենք անհերքելի է։ Լուրջ արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է թերևս կարգավորել խաղային օղակներում առկա խնդիրները։ Մասնավորապես պաշտպանության կենտրոնի բացերը լրացնելու դեպքում մեր չեմպիոնը կարծում ենք ի զորու կլինի հաղթահարել նաև որակավորման երրորդ փուլի արգելքը։ Չմոռանանք նաև գոլային պահերի իրացման հետ կապված խնդիրները։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» չէր հաղթել 5 հանդիպումներում։ Առաջին հաղթանակը կայացավ «Ֆոլա Էշի» դեմ մրցավեճում։ Հուսանք, որ սառույցն իսկապես կոտրվել է և Հայաստանի չեմպիոնը պատրաստ է կրկնել նախորդ տարվա հաջողությունը եվրոպական ասպարեզում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում