Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ուժեղ տեսնել Իրանը, բայց որպեսզի երկիրը միջուկային զենք չունենա:
Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ իր վերընտրվելու դեպքում Թեհրանը կգնա գործարքի ստորագրմանը։ «Եթե և երբ մենք հաղթենք, ապա հաղթանակից 9 վայրկյան անց մենք զանգ կստանանք Իրանից: Մենք ցանկանում ենք, որ գործարքը կայանա», – ասել է ԱՄՆ նախագահը:
«Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի նրանց համար, և Իրանը ուժեղ երկիր լինի: Մենք պարզապես չենք ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան», – եզրափակել է Թրամփը:
Ավելի վաղ նա ասել էր, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Իրանի հետ կարճ ժամկետում գործարք կկնքի: