ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համար երեքշաբթի օրը նախատեսված իր ելույթը ուժեղ ազդանշան կլինի Չինաստանի համար:
«Ես հենց նոր ձայնագրեցի [ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համար]: Իմ ելույթը ուժեղ ազդանշան կլինի Չինաստանի համար: Դուք դա կտեսնեք վաղը», – ասել է նա լրագրողներին՝ երկուշաբթի օրը Օհայո կատարած ուղևորությունից առաջ: «Ես հենց նոր արեցի դա»: