Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի

Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն․ Պապիկյանի ելույթը ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ 64-րդ գլխավոր համաժողովում հանդես է եկել ելույթով, որից ներկայացնում ենք հատված․

«Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է Հայաստանի հարևան պետության ներկայացուցը։ Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ավելին, մի պետության, որը միջազգային հանրությանառջև դիրքավորվում է որպես նրա պատասխանատու անդամ և միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ:

Ցավոք, մինչ օրս միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ` որևէ պետության կողմից ատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, ինչպես նաև արդեն հնչած սպառնալիքներին արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար:

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ։

Հարգելի՛ պատվիրակներ

Սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը: Իր անկախությունը հռչակելուց, ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին անդամակցելուց և բարեկամական պետությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանը մշտապես աջակցում է միջուկային զենքի չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման քաղաքականությանը: Ելնելով այս սկզբունքներից` Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցություն է հաստատել ԱԷՄԳ-ի հետ միջուկային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում` միջուկային օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում