Ադրբեջանական Trend գործակալության փոխանցամամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, ինչպես նաեւ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր` դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայնալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախաշեմին, ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: