Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է Թովուզի շրջանում հրադադարի ռեժիմը, իբր, խախտելու և ադրբեջանցի զինծառայողի սպանության մեջ: Այս մասին ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության Twitter-ում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին և կոչ արել Հայաստանին «դադարեցնել կրակի հետ խաղալը»: