Եվրոպայում հիմնական ֆոնդային ինդեքսները սեպտեմբերի 21-ին սակարկությունը փակել են ընկնելով 4.5%-ի սահմաններում: Պատճառը կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի մտավախությունն է:
Պարզվել է, որ խոշորագույն բանկերի բաժնետոմսերը էժանացել են 5-9%-ով՝ փողերի լվացման մասին լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին:
Բրիտանական FTSE 100 ինդեքսը սակարկությունից հետո նվազել է 3.39%-ով և կազմել 5803.2 կետ: Գերմանական DAX-ն ընկել է 4.45%-ով՝ հասնելով 12532.55 կետի: Իսկ ֆրանսիական CAC 40-ն ընկել է 3.74%-ով՝ հասնելով 4792.04 կետի:
Ինչ վերաբերում է Մոսկվայի բորսային, ապա նրա ինդեքսը փակվել է 3%-ոց անկումով: