Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նավալնին խոստովանել է իր սերը կնոջ հանդեպ. «Յուլիա, դու փրկեցիր ինձ»

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը շարունակում է վերականգնողական կուրսը կոմայից դուրս գալուց հետո, կնոջը՝ Յուլյային ուղղված նոր գրառում է հրապարակել: Նա պատմել է, թե ինչպես է կինն օգնել իրեն գիտակցության գալ:

Նավալնին հիշեցրել է, որ օգոստոսի վերջին իրենք պետք է նշեին համատեղ կյանքի 20-ամյակը, բայց տոնը չստացվեց, քանի որ այդ ժամանակ նա արդեն կոմայի մեջ էր: Դրանից հետո, արդեն Բեռլինի «Շարիթե» կլինիկայում, Յուլիան մշտապես հերթապահել է ամուսնու հիվանդասենյակում և խնամել նրան. երգել է, երաժշտություն միացրել, ինչ-որ բան պատմել: Նավալնին խոստովանել է, որ ոչինչ չի հիշում այդ իրադարձություններից, բայց սարքերից անջատվելուց հետո իր առաջին հիշողությունն այն էր, թե ինչպես էր սպասում կնոջ հայտնվելուն:

«Ոչ մեկին չեմ ճանաչում, չեմ հասկանում, թե ինչ է կատարվում… Միայն սպասում եմ, թե  երբ է նա գալու…»,- գրել է Նավալնին:

Նրա խոսքով, նա անմիջապես հասկանում էր, որ Յուլիան եկել է. «Երբ նա կողքիս է, հիմար հալյուցինացիաները նահանջում են… Հետո նա հեռանում է, և ես տխրում եմ, և նորից սկսում եմ սպասել նրան»:

Ընդդիմադիրը ենթադրել է, որ իր նկատած ֆենոմենը գիտական ​​բացատրություն ունի, այն է՝ ուղեղը սկսել է դոֆամին արտադրել, երբ նա ճանաչել է կնոջ ձայնը, ուստի նրա ներկայությամբ իրեն ավելի լավ է զգացել: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ անկախ գիտական ​​տեսություններից, նա հասկացել է իր փորձից, որ «սերը բուժում է և կյանքի վերադարձնում»:

«Յուլիա, դու փրկեցիր ինձ,- եզրափակել է Նավալնին: Թող սա գրվի նեյրոկենսաբանության դասագրքերում»:

Առանձին գրառմամբ ընդդիմադիրը մեկնաբանել է Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը, որոնք, ըստ հաղորդումների, նախաքննություն են անցկացնում: Մասնավորապես, Նավալնին պահանջեց վերադարձնել իր հագուստը, որը նա կրել է հոսպիտալացման ժամանակ՝ նախքան գերմանական կլինիկա տեղափոխվելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում