ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ: Պատճառը Իրանի հետ նրա համագործակցությունն է, ինչի մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Ինչպես նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը, Իրանի իշխանությունները գրեթե երկու տարի համագործակցել են Վենեսուելայի հետ՝ «ՄԱԿ-ի զենքի էմբարգոն շրջանցելու նպատակով»:
Բացի այդ, Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցնում նաև Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության դեմ:
Պատժամիջոցների տակ են ընկնում նաև երկու ֆիզիկականբ անձինք, որոնք կապված են Իրանի ուրանի հարստացման ծրագրի հետ:
Նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել տնտեսական պատժամիջոցների մասին նրանց դեմ, ովքեր կնպաստեն Իրանին ոչ միջուկային զենքի մատակարարմանը: