Եվրամիության բոլոր արտգործնախարարները հրաժարվել են ճանաչել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը և օգոստոսի 9-ին հանրապետությունում անցկացված ընտրությունները կեղծված են համարել՝ հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ արտգործնախարարները համաձայնել են, որ Բելառուսի նախագահական ընտրությունները կեղծվել են, ուստի նրանք չեն ցանկանում ճանաչել դրանց արդյունքները:
«Մենք բոլորս չենք ընդունում Լուկաշենկոյի լեգիտիմությունը գործընթացի արդյունքներից հետո, որը մենք համարում ենք կեղծված», – ասաց Բորելը:
Նա նախարարների անունից նաև նշել է, որ ԵՄ-ն «կոչ է անում անցկացնել նոր, ազատ, արդար ընտրություններ ԵԱՀԿ փորձագետների վերահսկողության ներքո»: