Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Այսօր շատ մարդիկ կան, որոնք իրավունք չունեն ավտոբուսի վարորդ աշխատել․ ինչի կհանգեցնի լիցենզավորման կարգերի խստացումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է խստացնել փոխադրում իրականացնող կազմակերպությունների համար լիցենզիա ստանալու գործընթացը։ Ըստ այդմ՝ փոխվելու են միջպետական ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար կիրառվող կարգերը, ինչպես նաև նոր պահանջներ են դրվում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող վարորդներին վերապատրաստում անցնել և մասնագիտական որակավորման վկայական ստանալ գործընթացում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը միանշանակ դրական գնահատեց ոլորտում իրականացվելիք խստացումները, քանի որ, մասնագետի խոսքերով՝ այսօր փոխադրում իրականացնող շատ վարորդներ կան, որոնք առնվազն իրավունք չունեն այդ աշխատանքով զբաղվելու։

«Ամեն D կարգ ունեցող վարորդ չի կարող ավտոբուս վարել, ուղևորափոխադրում իրականացնել։ Մարդը D կարգ ստանալով՝ դեռևս չի կարող ուղևորափոխադրումներով զբաղվել։ Ես բավական երկար զբաղվել եմ այս հարցով։ Երբ աշխատում էի ձեռնարկություններից մեկում, ես ավտոդպրոցի տնօրեններից մեկին խնդրել էի թեստ պատրաստել, որով ես կարող էի ընդունել աշխատանքի վարորդների։ Եթե այսօր վերջապես մենք հասել ենք այն մակարդակին, որ վարորդը պետք է ինչ-որ մի տեղ սովորի, թեկուզ ինքնուս, բայց պետք է սովորի, որ դառնա ավտոբուսի վարորդ։ Հենց այնպես չեն կարող դառնալ ավտոբուսի վարորդ»,- ասաց մեր զրուցակիցը, ու հավելեց, որ այսօրվա իրավիճակը վերը նշածի հակապատկերն է՝ ունենք վարորդներ, որոնք հենց այնպես, առանց սովորելու, ավտոբուս են վարում։

Եղիազարյանի խոսքերով՝ լիցենզավորման կարգերի խստացումը կլուծի ամենակարևոր հարցերից մեկը՝ ուղևորների անվտանգությունը։ Այսինքն՝ ուղևորափոխադրման թույլտվության ստացման գործընթացում ինչքան խստացումներ լինեն, այնքան դա կբխի ուղևորների անվտանգությունից ու կնպաստի ուղևորափոխադրման մակարդակի բարձրացմանը երկրում։ «Այս առումով միանշանակ կարող ենք ասել, որ կանոնների խստացումը կհանգեցնի ուղևորափոխադրման մակարդակի բարձրացման»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Փոխադրողների միության նախագահի կարծիքով՝ վարորդների ու մասնագիտական կազմակերպությունների համար, միանշանակ, սա բացասական է ընդունվելու, քանի որ ցանկացած խստացում մեզ՝ հայերիս մոտ ընդունվում է բացասաբար․«Իհարկե, նրանք դրան կվերաբերվեն բացասական։ Այսօր շատ մարդիկ կան, որոնք իրավունք չունեն հասարակական տրանսպորտում աշխատել։ Ավտոբուսի վարորդը պետք է պատասխանատու լինի ուղևորների համար։

Նրանց մոտ պետք է բարձր լինի պատասխանատվության զգացումը ուղևորների նկատմամբ։ Հասարակական տրանսպորտի վարորդ աշխատելու համար պետք է թեստեր մշակվեն, աշխատեն մասնագետներ, հոգեբաններ։ Այդ թեստերը ինչքան խոր մտնեն մարդու հոգեբանության մեջ, այնքան մենք այդ մարդու ճիշտ պատկերը կունենանք։ Կան մարդկանց կատեգորիաներ, որոնց լավ կամ վատ աշխատանքից տուժում են դրա հետ կապ չունեցող մարդիկ։ Մարդիկ մեղք չունեն, որ մենք լավ չենք ընտրում մեր պերսոնալը»,- ասաց Հրանտ Եղիազարյանը։

Իսկ միջազգային բեռնափոխադրողների միության նախագահ Հերբերտ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց՝ միջազգային բեռնափոխադրող ընկերությունները, այսպես թե այնպես, միջազգային ստանդարտներին համապատասխան են աշխատում, հակառակ պարագայում հնարավոր չէր լինի բեռնափոխադրում իրականացնել այլ երկրներ, որտեղ գործում են հատուկ կանոններ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում