Իտալիայում անցկացված հանրաքվեի ընթացքում մասնակիցների 60% -ից ավելին կողմ է արտահայտվել խորհրդարանի մեկ երրորդով կրճատմանը: Այդ մասին վկայում են Rainews24 հեռուստաալիքի exit poll-ի առաջին արդյունքները:
Ինչպես նշվում է, մարդիկ կողմ են քվեարկել սահմանադրության երեք հոդվածների փոփոխմանը, ինչը նշանակում է, որ դա կհանգեցնի խորհրդարանի երկու պալատների կրճատմանը: Այսպիսով, հանրաքվեի մասնակիցների 60-64% -ը ցանկանում էր, որ տեղերի քանակը 945-ից իջնի 600-ի, դեմ է արտահայտվել 36-40% -ը:
Հանրաքվեի պաշտոնական արդյունքները սպասվում են մոտակա մեկ ժամվա ընթացքում: