Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բանկերը չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ․ հնարավո՞ր է բյուջեի հաշվին համատարած վարկային արձակուրդ տրամադրել

Վարկային արձակուրդների արդյունքում բանկերում ծախսերի ու եկամուտների միջև կարող է առաջանալ որոշակի բացասական ճեղքվածք, որը որոշ բանկերի համար կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քթոյանը։

«Վարկային արձակուրդը պայմանագրով նախատեսված վճարումների հետաձգումն է։ Դա մայր գումարի տոկոսավճարի գծով պարտավորությունների որոշակի ժամանակով հետաձգումն է։ Ի՞նչ խնդիրներ է ստեղծում։

Խնդիրներ են ստեղծվում այն առումով, որ վարկերի գծով վճարումները, որոնք հանդիսանում են բանկերի եկամուտները, այս ծավալով չեն ստանա, բայց կշարունակեն ծախսեր կատարել։ Դրա արդյունքում ծախսերի ու եկամուտների միջև կարող է առաջանալ բացասական ճեղքվածք։ Որոշ բանկերի համար սա կարող է լուրջ խնդիր դառնալ, այլ բանկերի համար, որոնք ունեն ռեսուրսներ, խնդիրները կարող են ավելի ուշ ի հայտ գալ»,- ասաց Քթոյանը։

Տնտեսագետի խոսքերով՝ եթե պետությունը որոշի սահմանել վարկային արձակուրդ կամ հորդորի բանկերին նման քայլի գնալ, ապա դա տեղի կունենա պետական բյուջեի հաշվին, որովհետև բանկերը իրենց միջոցների հաշվին մինչև 6 ամիս սահմանեցին վարկային արձակուրդ։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ վարկային արձակուրդը պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախս է, որին, ըստ Քթոյանի, ՀՀ պետական բյուջեն պատրաստ չէ։ «Համատարած արձակուրդի տրամադրումը հիմա նպատակահարմար չէ։ Եթե հաշվի առնենք նախորդ արձակուրդը, այն ժամանակ համատարած լոքդաուն էր, իսկ հիմա տնտեսության որոշակի ճյուղեր սկսել են աշխատել։ Սա պետական բյուջեի համար անհամարժեք բեռ է հանդիսանալու»,- վստահեցրեց տնտեսագիտության դոցենտ Արմեն Քթոյանը։

Նա հիշեցրեց 2007-2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը պայմանավորված էր հենց նմանօրինակ խնդրով։ Ֆինանսական կառույցները մեծ ներդրումներ էին արել՝ չկարողանալով հետ բերել ներդրած գումարը, շղթայական ռեակցիայով ամբողջ ֆինանսական համակարգը, իրական հատվածը փլուզվեց։

«Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։ Եթե մենք վարկային արձակուրդ ենք ակնկալում, այսինքն՝ մենք բանկերին չենք տալու այն փողը, որը պետք է տայինք վարկի դիմաց, առաջ է գալիս խնդրի մյուս կողմը՝ բանկը կարո՞ղ է նույնքան ժամանակով ավանդային արձակուրդ ակնկալել։ Եթե, օրինակ, բանկերը հայտարարեն, որ պատրաստ են վարկային արձակուրդի, բայց փոխարենը պետք է նույնքան ժամանակով ավանդային արձակուրդ լինի։ Այսինքն՝ ավանդների դիմաց բանկը տոկոսներ չվճարի։ Հանրության համար այս լուծումն ընդունելի կլինի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ոչ»,- ներկայացրեց տնտեսագետը։

Հարցին՝ նման իրավիճակներում Կենտրոնական բանկը, պետությունը ի՞նչ գործիքակազմ ունեն, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ հարցի լուծումը երկու կողմերի համար էլ լինի ընդունելի, Քթոյանը պատասխանեց՝ նման դեպքերում ավելի հասցեական մոտեցումներ են լինում։

«Մենք այսօր այն իրավիճակում ենք, որ պետք է ոչ թե համատարած վարկային արձակուրդ տրամադրել, այլ հասցեական, թիրախային, ոլորտային։ Ինչպես որ կառավարության տնտեսական, սոցիալական միջոցառումներն են մշակվում, այնպես էլ այստեղ պետք է լինի։ Եթե մենք ունենք տնտեսական գործունեության մի ոլորտ, որն իսկապես լուրջ խնդիրների առաջ է կանգնել, չի բացառվում, որ այս ոլորտի համար կարող է սահմանվել վարկային արձակուրդ։

Այսինքն՝ համատարած արձակուրդի համար ո՛չ պետությունը, ո՛չ բանկերը չունեն ֆինանսական միջոցներ, չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ, բայց հասցեական մոտեցումը կարելի է քննարկել ու առավել խոցելի ոլորտների համար սահմանել վարկային արձակուրդ»,- իր խոսքը եզրափակեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում