Բելառուսում նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԵՄ առաջնորդներին կոչ է արել չֆինանսավորել Բելառուսի իշխանություններին և հերքել հանրապետության ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը:
Քաղաքական գործիչը Բրյուսելում է և հանդիպում է ունենում ԵՄ երկրների արտգործնախարարների և Եվրախորհրդարանի անդամների հետ:
«Ֆինանսներով մի սատարեք ռեժիմին, մի ճանաչեք Լուկաշենկոյին որպես լեգիտիմ առաջնորդի և իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար համակարգող խորհուրդը համարեք որպես Բելառուսի ժողովրդի օրինական մարմին», – ասել է Տիխանովսկայան՝ պատասխանելով ԶԼՄ-ների այն հարցին, թե ինչ առաքելությամբ է ժամանել Բրյուսել: