Շատ կային նորություններ, օդում պտտվող լուրեր, թե գործընթացների վերլուծության արդյունքում հասկացվող, որ Հայաստանում այնուամենայնիվ կան գործակալներ և պետք է լինեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության հիմնադիր անդամ Ռոբերտ Ղևոնդյանը:
«Իրեն հարգող ցանկացած պետություն, այն էլ Ռուսաստանի նման կայացած պետություն, որը հավակնում է տարածաշրջանային, որոշ դեպքերում նաև գլոբալ դերակատարման, պետք է գործակալական ցանց ունենա իր ազդեցության գոտի համարվող պետություններում: «Դոսյեն» ընդամենը արձանագրել է այս փաստը: Ինչ վերաբերում է ծածկանուններին, ապա ես ԱԱԾ տնօրենի խոսքը լսել եմ, որից բխում է, որ պետք է սպասենք հետաքննության արդյունքներին»,-ասաց նա: