Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր փաստաբան Հուսեյն Այդինի միջոցով դատական հայց է ներկայացրել հունական «Ժողովրդավարություն» թերթին` Թուրքիայի ղեկավարի վերաբերյալ վիրավորական վերնագրով հոդվածի համար: Այդ մասին տեղեկացնում է Yeni Safak-ը:
Դատական գործընթացում նշվում է, որ հունական թերթում Էրդողանի դեմ օգտագործված արտահայտությունը «ցույց է տալիս բարոյականության ամենազզվելի անկումը»:
«Եվ եթե նայեք հունական հասարակության լռությանը, պարզ կդառնա, որ այդ անկումը դուրս է եկել մարգինալ խավերի սահմաններից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Միջնորդագրում նշվում է նաև, որ «Ժողովրդավարություն» թերթի հոդվածը անդրադարձել է ոչ միայն Թուրքիայի նախագահի անհատականությանը, այլև ազգի շահերին, որոնք Էրդողանը վճռականորեն պաշտպանում է Միջերկրական և Էգեյան ծովերում: