Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր և դերասան Գրիգոր Խաչատրյանն ու Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Մակիչ Մարգարյանը ստացան վաստակավոր արտիստի պատվավոր կոչումներ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրանց կոչումներ շնորհեց սեպտեմբերի 21-ին իր նստավայրում պարգևտրման հանդիսավոր արարողությանը:
Դերասանները կոչումները ստացան՝ անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար
Գրիգոր Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Շատ շնորահակալ ենք, որ ՀՀ կառավարությունը մեր աշխատանքը նկատում է և գնահատում»: