Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

ԱԱԾ պետի աննախադեպ հայտարարությունը

«Դոսյե»-ի հրապարակումը հաղորդում է հանցագործության մասին, և ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու դրանում եղած տեղեկատվության առնչությամբ: Այդ մասին սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը:

Նրա հայտարարությունը գործնականում հնարավոր է որակել աննախադեպ, այն իմաստով, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը փաստորեն անտարբերության կամ անուշադրության չի մատնում Հայաստանում այլ երկրի ազդեցության գործակալների վերաբերյալ համացանցային հրապարակումը:

Հայտնի է, որ օրերս «Դոսյե» կենտրոնը, որ կապվում է ռուսաստանցի նախկին օլիգարխ, ներկայումս Գերմանիայում ապաստանած Միխայիլ Խոդորկովսկու հետ, հրապարակել էր տեղեկություն Հայաստանում ռուսական ազդեցության մեխանիզմների մասին: Դրանցում նշվում էին մի շարք անուններ, այդ թվում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ներառյալ անձնագրային պատճենների հրապարակում:

Ասել, թե Հայաստանի վերաբերյալ այդօրինակ տեղեկություններն առաջին անգամ են, կլինի անկասկած սխալ: Սխալ կլինի նաև մտածել, թե ԱԱԾ-ն նախկինում անուշադրության է մատնել այդօրինակ հրապարակումները: Ամբողջ հարցն այն է, որ գործնականում առաջին անգամ ԱԱԾ բարձր մակարդակով նշվում է, որ տրվելու է հրապարակման մեջ եղած տվյալների քրեաիրավական գնահատական: Ինչպիսին կլինի այդ գնահատականը՝ այլ հարց է, սակայն տվյալ պարագայում արդեն իսկ շոշափելի է ԱԱԾ պետի մակարդակով այդօրինակ իրողության ազդարարումը:

Միևնույն ժամանակ, Արգիշտի Քյարամյանը, թերևս դարձյալ աննախադեպ ձևակերպմամբ, նշել է, որ կառույցում իհարկե կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, աշխատակիցներ, սակայն կան նաև պաշտոնյաներ, որոնք չպետք է լինեն այնտեղ: Իսկ դրա վերաբերյալ նա խոսել է ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյոք հայկական ԱԱԾ-ում կա՞ն գործակալներ: Քյարամյանը միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի ԱԱԾ-ն լավ հարաբերություն ունի ինչպես ՌԴ, այնպես էլ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, ինչը բխում է Հայաստանի անվտանգության ապահովման տրամաբանությունից:

Այդպիսով, արդյոք Հայաստանը ձեռնամո՞ւխ է լինում արտաքին ազդեցության գործակալական մեխանիզմների բացահայտմանը, ինչի մասին դեռևս վարչապետության առաջին ամիսներին խոսում էր վարչապետ Փաշինյանը՝ որ պետք է բացառել հայաստանյան քաղաքական դաշտում արտաքին գործակալությունը: Նա չէր տալիս անուններ: Անուններ հայտնվեցին «Դոսյե»-ում, թեև իհարկե միայն դատարանի վճռով կարող է որևէ այդպիսի հրապարակում ընդունվել իբրև հաստատված ճշմարտություն: Առավել ևս, որ անունների առումով «Դոսյե»-ն թերևս պարունակում էր մեխանիզմների և ցանցերի շատ փոքր մասը:

Այդուհանդերձ, գալիս է թերևս ժամանակը՝ բարեկամներին ու գործակալներին զատելու, Հայաստանի շահից ու անվտանգությունից բխող թե՛ հայ-ռուսական, թե՛ որևէ այլ ուղղությամբ Հայաստանի հարաբերությունը բարելավելու ջատագովներից Հայաստանի շահը բարեկամության ցուցանակների անվան տակ վաճառքի հանողներին զատելու: Այլ կերպ դա կարող է կոչվել լյուստրացիայի ժամանակը, սակայն մյուս կողմից՝ հասկանալի է, որ ներկայումս չկա այն ռազմաքաղաքական ռեգիոնալ միջավայրը, որը Հայաստանին թույլ կտա գնալ լյուստրացիայի ամբողջական ակտի:

Հայաստանը կարող է և պետք է գնա քայլ առ քայլ, հոնքը շտկելու փոխարեն աչքն էլ չհանելու տրամաբանությամբ: Հատկապես, որ այդ վրիպումին թերևս սպասում են բազմաթիվ աչքեր՝ Հայաստանում և Հայաստանից դուրս:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում