Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Փոխվարչապետը ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմին, գործադիր մարմնի մարզային կառույցներին, մարզի ակտիվին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Ա.Գևորգյանը բարձր գնահատեց նախկին մարզպետ Արամ Քոչարյանի կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց նրան՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքների համար:

Նոր մարզպետին ներկայացնելիս ՀՀ փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ Ա.Նալբանդյանը պատշաճ մակարդակով կիրականացնի մարզում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նոր պաշտոնում հաջողություններ մաղթելով Ա. Նալբանդյանին՝ Ա.Գևորգյանը նշեց, որ նա աշխատանքի մեծ փորձ ունի տեղական ինքնակառավարման համակարգում և քաջատեղյակ է խնդիրներին՝ վստահություն հայտնելով, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու գիտելիքները կներդնի տարածքային կառավարումն արդյունավետ իրականացնելու համար:

Լոռու նորանշանակ մարզպետ Ա. Նալբանդյանը 2005 թվականին ընտրվել և 2008 թվականին վերընտրվել է Ալավերդու քաղաքապետ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ և այդ մարմինների կայացմանն ակտիվ մասնակցության համար: Հանրապետական կուսակցության անդամ է:

Լոռու մարզ կատարած այցի շրջանակում փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Ա. Գևորգյանը Սպիտակում ծանոթացավ նաև Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերականգնվող Սպիտակի թիվ 1 դպրոցի շինարարության ընթացքին: Ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված գումարներից դպրոցի 2-րդ մասնաշենքի վերակառուցման համար հատկացվել էր լրացուցիչ 150 մլն դրամ՝ այսպիսով ամբողջացնելով ուսումնական հաստատության նորոգումը:
Փոխվարչապետին ներկայացվեց լրացուցիչ գումարով իրականացվող շինաշխատանքների ընթացքը: Զեկուցվեց, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի և կավարտվեն մինչև նոր ուսումնական տարին:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց մշտական ուշադրություն դարձնել աշխատանքների որակին՝ հիշեցնելով, որ ծրագիրն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում