ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «Երկրի վրա գոյություն ունեցող ամենահզոր զենքը», իսկ Ռուսաստանն ու Չինաստանը նախանձում են դրան: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես 2.5 տրիլիոն դոլար եմ ուղղել ռազմական նպատակներին, քանի որ մեր զինված ուժերը նախկինում սարսափելի վիճակում էին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Ըստ նրա, ԱՄՆ-ն «այնքան անհավատալի ու այնքան հզոր, այնքան ժամանակակից զենք ունի», որ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները` Սի Ցզինպինն ու Վլադիմիր Պուտինը նախանձում են դրան:
Թրամփն ընդգծել է, որ ներկայումս ամենամեծ խնդիրը Չինաստանն է: Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ իրենից առաջ «ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ այդքան կոշտ քաղաքականություն չի վարել»: