Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Առաջին անգամ եմ լսում, որ Փաշինյանին Մոսկվայում «Մորուք» են անվանում. «Շարաշկինի» գրասենյակի հայտարարություններ են

Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած «Դոսյե» կենտրոնի հրապարակած վերլուծությանն այն մասին, որ Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի համարյա բոլոր պետական կառույցներում, ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը լուրջ չի վերաբերվում։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կենտրոնն անվանեց «Շարաշկինի գրասենյակ», ինչը նշանակում է վայր, որտեղ աշխատում են ստահակներ ու խաբեբաներ, որոնք իրենց նկատմամբ վստահություն չեն ներշնչում։

Ինչպես հայտնի է՝ կենտրոնը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ առաջին անգամ է լսում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի նախագահական աշխատակազմում անվանում են «Մորուք». «Նախևառաջ՝ առաջին անգամ եմ լսում, որ այդպես են անվանում։ Երկրորդ՝ հաստատ այդ քաղաքական հաշմանդամների խմբակը չէր կարող իմանալ՝ ինչպես են Հայաստանի վարչապետին անվանում ՌԴ նախագահական նստավայրում։ Նստած խոհանոցում գուշակություններ են անում՝ ում ինչպես են անվանում»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ կապերին, մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանի պաշտպանության նախարարության, բարձր տեխնոլոգիաների նախարարության, տնտեսության, տրանսպորտի նախարարություններում պաշտոնյաները կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, աշխատում են ԵԱՏՄ-ում։ Ավելին՝ հենց ինքը Փաշինյանը պարբերաբար հանդիպում է Պուտինի հետ՝ ԿԳԲ-ի նախկին աշխատակից, ՖՍԲ-ի նախկին ղեկավար։ Դա պետք է լրջագույն կասկածների տեղիք տար այդ մարդկանց մոտ, իսկ այդ կենտրոնն իրեն հիմարի նման է պահում։ Թող ուղիղ ասեն՝ պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք Պուտինի հետ հանդիպում, այդ ի՞նչ կապեր են Ռուսաստանի հետ։ Շատ վախկոտ զեկույց է, ամբողջ ճշմարտությունը չի ասում»։

Մեր զրուցակիցը նշեց՝ Հայաստանի շատ պաշտոնյաներ աշխատում են Եվրասիական կոմիտեում, մշտապես բնակվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը: «Տեսեք, թե ինչ լրջագույն ու սարսափելի հանցագործություն է»,- հեգնեց քաղաքագետը։

Մոդեստ Կոլերովը հարցադրում արեց՝ զեկույց գրողները Հետախուզության աշխատակիցնե՞ր են. «Ընդամենը հիմարների խմբակ է։ Իրենք շատ կարևոր երկու հայտարարություն են անում՝ ինչպես են Փաշինյանին անվանում Մոսկվայում, դա որտեղի՞ց գիտեն, և երկրորդ՝ մարդկանց անուններ, որոնք աշխատում են Մոսկվայի օգտին։ Ի՞նչ է՝ իրենք բոլորը լրտեսնե՞ր են։ Եթե լրտեսներ են, ապա ո՞ր երկրի։ Եթե իրենք ասեին, թե ում համար են իրենք աշխատում, այ դա հետաքրքիր կլիներ։ Թող նախևառաջ ասեն՝ որ մենք, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետության հետախուզության համար ենք աշխատում, այդժամ ամեն ինչ պարզ կդառնա։ Իսկ ընդհանուր առմամբ ես լրջություն այստեղ չեմ տեսնում, Հայաստանի համար ավելի կարևոր հայտարարություններ կան՝ նկատի ունեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում