ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում, թե ինչպես մարդը կարող է հաղթահարել աղքատությունն՝ առանց աշխատանքի:
«Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ աշխատանքով կարելի է հաղթահարել, եթե կրթության արդյունքում ձևավորվել է այնպիսի ներուժ, որը աշխատանքով մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից»,- Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` այստեղ երկու գործող սուբյեկտներ կան, որոնք պետք է ազդեն աղքատության վրա. մեկը՝ պետականությունը, մյուսը՝ անհատը:
«Պետականությունը պետք է դրդի և քաջալերի անհատին կրթության, և այդ կրթության արդյունքում ձևավորված ներուժը աշխատանքով պետք է դառնա աղքատության հաղթահարում»,- եզրափակել է վարչապետը: