Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարության StopCov կայքում:
Կարանտինի տակ է գտնվում 4988 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում, բժիշկների հսկողության տակ՝ 836-ը:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է լաբորատոր կարգով հաստատված կորոնավիրուսով վարակման 3.695 դեպք, ապաքինվել է 1534 հիվանդ, մահացել է 20 մարդ: