Լուրեր
Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքում խոշոր արևային էլեկտրակայան կկառուցվի

Հայաստանի Վայոց Ձորի Հերհեր համայնքում  կկառուցվի խոշոր չափերի արևային էլեկտրակայան: 4 կայաններից յուրաքանչյուրը կունենա 5ՄԳՎՏ, իսկ ընդհանուր՝ 20 ՄԳՎՏ հզորություն: Սեպտեմբերի 18-ին տրվեց շինաշխատանքների մեկնարկը, որին մասնակցում էր նաև Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Արևային կայանի կառուցումն իրականացնում են  «Այ Սոլար», «Դուստր Սոլար», «Սան Սոլար», «Արմ Սոլար»  ընկերությունները: Հիմնադիրները 4 ընկերներ են, երիտասարդ գործարարներ, որոնց նպատակն է իրենց ողջ ներուժն ու կարողությունը ներդնել հայրենիքում:

«Այ Սոլար»-ի հիմնադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը  խոսքով՝ մեր պետությունում ստեղծվեցին պայմաններ, որպեսզի մարդիկ մասնակցեն մրցակցային հիմունքներով ձեռք բերեն լիցենզիաներ 20 տարի պայմանագրով էներգիա  արտադրելու համար, 24,2 դրամ սակագնով մեկ կՎՏ համար: «Մենք ընկերներով որոշեցինք մասնակցել լիցենզիայի ձեռքբերման մրցույթին և թե մեր ջանքերի շնորհիվ թե Աստծո կամոք , թե մեր ընկերների աջակցության շնորհիվ կարողացանք ձեռք բերել յուրաքանչյուրս 1 հատ 5 MG կայանի թույլտվություն ընդհանուր առմամբ 20ՄԳՎՏ կայաններ սարքելու թույլտվություն»,-հավելեց նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կայանի շինարարության և շահագործման լիցենզիան տրված է  20 տարի ժամկետով hetagaum erekaradzgelu paymanov : Բիզնես նախագիծը խոշոր չափերի է, ըստ էության, մարզի երկրորդ ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, որի  ընդհանուր  արժեքը կազմում է  շուրջ 12.5 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրին աջակցել են գործընկերներ՝ արտերկրից, իսկ ֆինանսավորման մեծ մասն իր վրա է վերցրել Արմսվիսբանկը:

«Արմսվիսբնակ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գեվորգ Մաչանյան էլ նշեց, որ  ծրագիրն իր տեխնիկական պարամետրերով բավականին գրավիչ էր:

Վայրի ընտրությունը պատահական չի եղել: Միջազգային կազմակերպությունների եվ սեփական հետազոտությունների հիման վրա է ընտրվել Հերհեր համայնքը, տեղանքը ծովի մակերեվույթից շուրջ 2160 մետր բարձրության վրա է գտնվում: Այստեղ առկա է առավելագույնի հասցված արեվային օրերի քանակ, ըստ հայպետհիդրոմետի՝ վերջին 10տարվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցել 35-ը, արևային էլեկտրակայան կառուցելու համար բարենպաստ պայմաններ կան: Ըստ ամենայնի, նախագիծը համայնքի բնակիչների համար էական սոցիալական խնդիրներ  կլուծի՝ ապահովելով կայուն աշխատատեղեր (180-200 աշխատատեղ շինարարական փուլում):

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Նրա խոսքով՝  յուրաքանչյուր կայանում, որ ունենալու է 5ՄԳՎՏ հզորություն կունենա մոտ 45-50 մարդ, նախնական բարձր աշխատավարձերով, իսկ պրոեկտը մինչեվ 2040 թվականը 85-90 մարդ կարա ունենա աշխատատեղ:

Երիտասարդ գործարարները կարևորում են վերականգնվող էներգետիկայի դերն ու նշանակությունը մեր երկրի համար: Հիշեցնենք, որ ստորագրելով Փարիզի կոնվենցիան, Հայաստանը ստանձնել է պարտավորություններ՝ մինչև 2050 թվականը նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումների տեսակարար կշիռը: Ըստ էության, այս  էկո ծրագիրը, երիտասարդ գործարարներին   հնարավորություն է տալիս լինել կլիմայի փոփոխությունների հետեվանքների մեղմանն ուղղված  գլոբալ միջոցառումների մասնակից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *